Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սաուդյան Արաբիան գնահատում է իր ուրանի պաշարները

Սաուդյան Արաբիան գնահատում է իր ուրանի պաշարները
18.12.2017 | 13:44

Սաուդյան Արաբիան նախագիծ է գործարկել ուրանի ռեսուրսների՝ որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրի ուսումնասիրության և գնահատման համար: «Սկսվել են ուրանի հանքաքարի և թորիումի պաշարների գնահատման աշխատանքները Հաիլ նահանգում: Նախագծով աշխատանքները նախատեսված են երկու տարվա համար՝ երկրաբանական վարչության և գիտական կենտրոնի, չինացի մասնագետների թիմի մասնակցությամբ»` ասել է թագավորության Երկրաբանական վարչության ղեկավար Զահիր Նուվաբը: Նրա խոսքով՝ թագավորությունը մտադիր չէ պաշարներն օգտագործել ռազմական նպատակներով:

Դիտվել է՝ 1349

Մեկնաբանություններ